«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Տեղի կունենա դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթի (ԱՄՆ) մամուլի ասուլիսը և երիտասարդական նվագախմբի համերգաշրջանի բացումը

Տեղի կունենա դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթի (ԱՄՆ) մամուլի ասուլիսը և երիտասարդական նվագախմբի համերգաշրջանի բացումը
09.09.2013 | 13:38

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 18.00, “Արամ Խաչատրյան” համերգասրահում տեղի կունենա հանրահայտ դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթի (ԱՄՆ) մամուլի ասուլիսը։ Ասուլիսից հետո Ջուլիա Զիլբերքվիթի հետ համատեղ համերգով կմեկնարկի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) նոր համերգաշրջանը։ Ծրագրում՝ Սերգեյ Սլոնիմսկի, “Հրեական ռապսոդիա”. կոնցերտ դաշնամուրի, լարայինների, ֆլեյտայի և հարվածայինների համար, Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ Սիմֆոնիա թիվ 4, երկ 36 ֆա մինոր։

Դաշնակահարուհի Ջուլիա Զիլբերքվիթը հավասարապես մեծ համբավ է վայելում որպես մենակատար, նվագախմբի երաժիշտ և ձայնագրվող արտիստ: Զիլբերքվիթը հանդես է եկել Բրուքլինի ֆիլհարմոնիկ, Վիեննայի կամերային, New European Strings, Գերմանիայի սիմֆոնիկ, Կահիրեի սիմֆոնիկ, “Մոսկվայի վիրտուոզներ” պետական կամերային, Ռուսաստանի պետական, Ռուսաստանի ֆիլհարմոնիայի, Մոսկվայի կամերային, Կրակովի “Սիմֆոնիետա”, Sinfinia Varsovia, Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ, Musica Viva, Սանկտ Պետերբուրգի “Կամերատա” նվագախմբերի, “Մոսկվայի սոլիստներ” կամերային անսամբլի և Սանկտ Պետերբուրգի ակադեմիական պետական կապելլայի հետ:

Զիլբերքվիթը ելույթ է ունեցել այնպիսի աշխարհահռչակ դահլիճներում, ինչպիսիք են` նյույորքյան “Քարնեգի Հոլլ”-ը և “Լինքոլն կենտրոն”-ի “Էլլիս հոլլ”-ը:

Զիլբերքվիթի 1-ին մենանվագ ձայնագրությունը The Mystery of Bagatelles թողարկել է Naxos ֆիրման 2007-ին: Այն The Washington Post-ը գնահատել է “գերազանց ելույթ”, իսկ Լոնդոնի Piano Magazine-ը նկարագրել որպես “համարձակ ծրագիր` շողշողացող արտասովոր պարզությամբ և պուանտալիստիկ լուսարձակմամբ”:

2008-ին Լեոն Բոթշթայնի և Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ Զիլբերքվիթը ներկայացրել է Ն. Սլոնիմսկու դաշնամուրի և նավագախմբի համար “Հրեական Ռապսոդիա”-ի առաջնանվագն Իսրայելի պետության 60-ամյակին: Այս ստեղծագործությունը նվիրված է հենց իրեն՝ դաշնակահարուհուն:

Դիտվել է՝ 2073

Մեկնաբանություններ